Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» կընդունի «Միկա»-ին

Սպորտ
sport-futbol

Հայաստանի ֆուտբոլային ակումբները, նախապատրաստվելով եվրոպական գավաթների գալիք մրցաշարերի խաղերին, վերջին ստուգողական հանդիպումներն են անցկացնում դրանց մեկնարկից առաջ։ Հանրապետության չեմպիոն «Բանանցն» այսօր Իջեւանում ուժերը կչափի վրացական «Սիոնի» թիմի հետ։ Իսկ ահա «Շիրակն» ու «Միկան» վաղը, հունիսի 26-ին, Գյումրիի քաղաքային մարզադաշտում կստուգեն միմյանց պատրաստվածությունը։ Եվրոգավաթներին մասնակցող Երեւանի «Փյունիկը» առայժմ ստուգողական հանդիպում չի նախատեսել։ Հավելենք, որ մեր թիմերը եվրոպական մրցասպարեզ կմտնեն հուլիսի սկզբին, քանի որ դրանք պայքարը սկսելու են որակավորման 1-ին փուլից, այդ թվում նաեւ՝ մեր չեմպիոն «Բանանցը», որը աշխարհամասի ամենաթույլ 6 չեմպիոնների թվին է դասվում։