Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիա»-ի ինքնաթիռը վաճառվում է 700 մլն դրամով

Կարևոր լուրեր Հասարակություն
armavia

Վաճառվում է սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերության ինքնաթիռներից մեկը։ Համացանցում հայտնվել է «Bombardier CRJ 200» կոչվող ինքնաթիռի վաճառքի մասին ազդարարող հայտարարությունը։ Նշվում է, որ ուղևորատար ինքնաթիռն արտադրվել է 1998 թվականին, գինը՝ 700,000,000 ՀՀ դրամ։ Ինքնաթիռը գրավադրված է «Ամերիաբանկ»-ում։ Բանկից «Ա1+»-ին հայտնեցին. «Գրավադրված ինքնաթիռ է, չեն կարողանում սպասարկել, դրա համար էլ վաճառում են»։ Աշխատակիցն, ով չցանկացավ ներկայանալ նաև ասաց, որ իրենց մոտ միայն այս մի ինքնաթիռն է. «Չգիտեմ, մյուս բանկերում կա նման ինքնաթիռ, թե ոչ սակայն մեզ մոտ այս մեկն է»։ a-2 a-3 a-4