A
A
Կովերը «հնձում» են գերեզմանների խոտը (տեսանյութ)
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը մարդաշատ է լինում միայն տոներին ու հիշատակի օրերին: Իսկ ընդհանրապես թե հուշարձանը եւ թե հարակից տարածքը անուշադրության է մատնված։ Այս հանգամանքից օգտվում են անբարեխիղճ անասնատերերն ու տարածքը իրենց կենդանիների համար արոտավայր դարձնում։Հուշարձանի տարածքի փարթամ կանաչը վայելելուց բացի, կովերը նաև աղբարկղերն են շրջում, կոտրում այն եւ աղբը տարածում ամենուր։ Այս տարածքում են գտնվում նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված մի քանի ազատամարտիկների շիրիմները, որոնց շիրմաքարերը նույնպես կենդանիները կեղտոտում են։ Դիտեք «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութն առանց մեկնաբանությունների