Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց՝ կրծքավանդակի վնասվածքով (տեսանյութ)

Հասարակություն
elektraenergia1

Ոստիկանության կենտրոնականի բաժին են տարվել Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից շուրջ 24 հոգի։ Ակտիվիստները հավաքված են ոստիկանության շենքի դիմաց: Նրանք փորձում են ներս մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Նրանք դժվարությամբ ներս թողեցին փաստաբանին։ Ի դեպ, ակտիվիստներից Արա Կարագյոզյանին տեղափոխել են հիվանդանոց՝ կրծքավանդակի վնասվածքով։