Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ կառավարության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ»

Կարևոր լուրեր Հասարակություն
4bbc1634cdbda7c3b3367ab317078991

Կոչ՝ Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հանդիպմանը հանրության կողմից ներկայացվող հայտարարության տակ ստորագրելու վերաբերյալ Հարգելի գործընկերներ, այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունենալու Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվելու են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հիմնահարցերը: Հանդիպմանը մասնակցելու են նաև Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության անդամները, ովքեր ներկայացնելու են կոնվենցիայի իրականացման հարցում առկա իրական պատկերը: Հիշեցնենք, որ Դալմայի այգու և Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման առնչությամբ 2008, 2011, և 2013 թվականներին Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների ապահովումը և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ: Մինչ օրս, սակայն, այդ առաջարկություններից ոչ մեկը չի իրականացվել: Մաաստրիխտի հանդիպմանը մասնակցող հանրության անդամների կողմից պատրաստվել և Կողմերի հանդիպմանն է ներկայացվելու մի հայտարարություն կոչ, որով հանրությունը Կողմերին առաջարկելու է Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել պատասխանատվության այնպիսի միջոցներ, որոնք կառավարությանը կստիպեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կոնվենցիայի լիարժեք իրականացման համար: Սույնով, մենք կոչ ենք անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին ստորագրել այն հայտարարություն կոչի տակ, որը պետք է ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը: Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 28ը գրել [email protected] կամ [email protected] հասցեներով: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն