Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարդարապատում հայկական զենքեր էին ցուցադրվում

Հասարակություն
10503776_762850930425866_2020540697_o

Սարդարապատն այսօր մարդաշատ էր. այնտեղ նշվում էր զինագործ դարբինների օրը։ Քանի որ վերջին ժամանակներում դարբնի արհեստն արդեն մոռացվում էր «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ Մելս Չիլինգարյանը կազմակերպել էր ցուցահանդես, որին մասնակցում էին դարբինների ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Երևանից։ Ցուցահանդեսում ներկայացված էին նաև հայկական արտադրության, ինչպես նաև ցուցադրված էին առաջին համաշխարհայինին մասնակցած հրանոթներից մինչև մեր օրերի զենքեր։ Ցուցահանդեսի մասնակից դարբին Աշոտն այսօր բոլորի ներկայությամբ աշխատում էր, իսկ այն հարցին՝ արդյո՞ք մարդիկ գնահատում եմ դարբինների գործը՝ Աշոտ Գալստյանը պատասխանեց. «Գնահատողը գնահատում է, իսկ չգնահատողը ասում՝ դե երկաթի կտոր է, էլի»։ Իսկ «Ասպար Արմս» ՍՊԸ-ի զինագործը կարծում է, որ հայկական զինագործությունը մեծ ապագա ունի. « Այսօր ամբողջ աշխարհում չկա մի պետություն , որ զենքի բոլոր դետալները հենց իրենք արտադրեն, եթե այդ պրիզմայով նայենք, վստահեցնում եմ՝ հայկական զիանարտադրությունը չի զիջում։ Ասեմ ավելին ՝ հայկական զինարտադրությունը նոր է թափ առնում»։ Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա Էր նաև ՀՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանը և բարձրաստիճան հոգևորականներ։ Դարբինների տոնին ներկա էր նաև «Կարին» պարի ազգագրական համույթը։