Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ փոխնախագահն արձագանքեց քառյակին (տեսանյութ)

Քաղաքականություն
InyPYmU2sM0

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով՝ անդրադառնալով քառյակի հայտարարությանը: Նա նշեց, որ նրանց հայտարարությունն իրականությանը չի համապատասանում եւ "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքի նոր նախագծի քննարկումներն ու քվեարկությունը օրինական են: Պարոն Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել՝ թույլ չտալով ընդդիմությանը երկրորդ քսան րոպե ընդմիջումը վերցնել, անհիմն են. "Ընդմիջում հնարավոր է վերցնել միայն մեկ անգամ": Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե հույս ունի, որ ընդդիմության նման պահվածքը՝ բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը, պայմանավորված է ամառվա տապի հետ: "ԱԺ դահլիճում բավականին զով է, թող գան այստեղ: Ասողին՝ լսող է պետք",- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: