Քայլ առաջ՝ եվրոպական գումարներով
41 երիտասարդներ 8 տարբեր երկրներից հավաքվել են միասին, որպեսզի մասնակցեն «Քայլ Առաջ» երիտասարդների փոխանակման ծրագրին։ Այն կանցկացվի հունիսի 20-ից 27-ը Աղվերանում և կհյուընկալի մասնակցիներ Հայաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Իսպանիայից և Ուկրաինայից։ Ծրագիրը հնարավորություն կտա մասնակցիներին ներկայացնել իրենց մշակույթը այլ երկրների երիտասարդներին, ինչպես նաև տեղեկանալ այլ մշակույթների արժեքների մասին։ «Քայլ Առաջ» ծրագրի ընթացքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, կմասնակցեն զանազան խաղերի և քննարկումների, ինչը կօգնի նրանց լինել ավելի ինքնավստահ, թույլ կտա կոտրել կարծրատիպերը այլ մշակույթների վերաբերյալ և ստեղծել ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել Հայաստանի մշակութային վայրեր և մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին և արժեքներին։ «Քայլ Առաջ» երիտասարդների փոխանակման ծրագրինը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության միջոցով։ Ծրագիրը տեղի կունենա հունիսի 20-ից 27-ը Աղվերանում (Կոտայքի մարզ, գյուղ Արզական, Աղվերան հանգստի գոտի)։ Սույն ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Սույն հրապարակումն արտահայտում է միայն հեղինակի տեսակետը և Եվրոպական Խորհուրդը չի կարող որևէ կերպ պատասխանատվություն կրել հրապարակման բովանդակության համար: