Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինվորը Խաչատրյանների միակ որդին էր

Հասարակություն
e7cd591a57284e66a20f2c4638328497

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած  ժամկետային զինծառայող Գրիշա Մուրադի Խաչատրյանը Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղից է։ 20-ամյա Գրիշան տան փոքրն էր, միակ տղա երեխան: Սառնակունքի դպրոցի տնօրեն Անուշավան Վարդանյանի տեղեկացմամբ՝թե Գրիշան եւ թե նրա 3 քույրերը դպրոցում սովորել են գերազանց առաջադիմությամբ, աչքի են ընկել կարգապահությամբ ու պարտաճանաչությամբ: «Համեստ, խելացի ու կարգապահ է ընտանիքի երեխա էր Գրիշան»,- նշում է Անուշավան Խաչատրյանը: Դպրոցն ավարտելուց հետո Գրիշան ընդունվել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, որտեղից էլ զորակոչվել է բանակ: Գրիշան մեկ տարվա ծառայող էր: Դեռեւս հստակ չէ, զինվորի դին Սիսիանի քաղաքային պանթեոնում, թե գյուղում կամփոփեն: Գրիշա Խաչատրյանը այս տարվա 3-րդ սիսիանցի զինվորն է, որ զոհվում է սահմանին: Միջադեպի մանրամասները ճշտվում են: Արմեն Հովակիմյան, Սիսիան