Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդվում է Աֆրիկյանների շենքի հարակից տարածքը (տեսանյութ)

Հասարակություն
afrikyan12-353x2651

Այս պահին քանդվում է Աֆրիկյանների շենքի հարակից տարածքը։ Տրակտորի թեթևակի հպումից կարող է քանդվել նաև Աֆրիկյանների շենքը։ Սակայն «Պահպանենք Աֆրիկյանների շենքը» նախաձեռնության անդամ Արման Անդրեասյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ թեև այս հատվածը չի պատկանում Աֆրիկյանների շենքին, սակայն կարծում է, որ քանդելու շարունակությունը լինելու է Աֆրիկյանների շենքը։ Նախաձեռնության անդամները պնդում են, որ իրենք թույլ չեն տալու շենքի քանդումը։ Ոստիկանները և շինարարության աշխատակիցները քննարկում են, թե ինչպես սահմանափակեն Աֆրիկյանների շենքի հարակից տարածքի մուտքը։