Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինացիները գրավել են ռուսական զրահամեքենա. զգուշացում Պուտինին

Քաղաքականություն
տանկ

Այս գիշեր Ռուսաստանի ահաբեկչական խմբերի կողմից կազմակերպված ներխուժման ժամանակ դեպի Մարինովկա, Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները գրավեցին ռուսական զրահամեքենա («ԲՏՌ 80»)։ Ահաբեկիչները մասամբ ոչնչացվեցին, մասամբ բերման ենթարկվեցին. իր ֆեյսբուքյան էջում գրում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ Այս լուսանկարում գրավված զրահամեքենան է ու դրա փաստաթուղթը։ Ավակովն ուշադրություն է հրավիրում ռուսական զինմասի կնիքի վրա. «Սա՝ դիվանագետների եւ կասկածողների համար»։ Ավակովը Պուտինին հիշեցնում է հայտնի խոսքը՝ «Ով մեզ վրա կգա սրով, սրից էլ կզոհվի։ Փառք Ուկրաինային»։ տտտ