Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթը շարժվում է կառավարություն (տեսանյութ)

Հասարակություն
afrikyan5

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը սկսում է իր երթը դեպի կառավարության շենք՝ ակնկալելով ստանալ վարչապետի պատասխանն իրենց հարցերին։ Նախաձեռնության անդամ Սահրադ Պետրոսյանը հիշեցնում է, որ հունիսի 13-ին իրենք վարչապետին նամակ են հղել՝ նշելով, որ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը հակասում է հուշարձանների մասին օրենքին, մի շարք կոնվենցիաների պահանջներին եւ պետք է դադարեցվի։ Արդեն լրացել է հարցման պատասխանն ստանալու ժամկետը, եւ նախաձեռնության անդամները քիչ անց կփորձեն անձամբ վարչապետից ստանալ այն։ Ավելի ուշ երթի մասնակիցները կշարժվեն Մաշտոցի պուրակ, որտեղ կտեղադրվի հանրային դաշնամուր, ինչի համար, ի դեպ, քաղաքապետարանը թույլտվություն չի տվել։