Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը աստղային աջակցություն է ստանում

Սպորտ
sport-kasparov

U2 հանրահայտ ռոք խմբի երգիչ Բոնոն իր աջակցությունն է հայտնել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին` ՖԻԴԵ-ի գալիք նախագահական ընտրություններում: «Վերջերս Դուբլինում ծանոթացա այդ մեծագույն մարդու հետ եւ տեղեկացա, որ նա իր թեկնածությունն է առաջարկել ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններում: Ես պայծառ մտածելակերպ ունեցող որեւէ այլ մարդու չեմ տեսնում, որը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը» - ասել է հայտնի երգիչը: Բոնոն խոստովանել է, որ սկզբում երկրպագել է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին, սակայն երբ Գարի Կասպարովը նրան գահընկեց է արել, վերջինս իր համար դարձել է լավագույններից լավագույնը: Նշենք, որ Գարի Կասպարովը շարունակում է իր քարոզարշավը եւ այցելում է տարբեր երկրներ: Վերջերս նա եղել է Իռլանդիայում, որտեղ եւ հանդիպել է Բոնոյի հետ: