Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

29 ընտանիք՝ 4-րդ կարգի վթարային շենքում (տեսանյութ)

Հասարակություն
SUSIK-AKCIA

29 ընտանիք ամեն օր լուսացնում է ահ ու սարսափով։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցնելու համար Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4- րդ կարգի վթարային ճանաչված շենքի բնակիչները Կառավարության շենքի մոտ էին։ Նրանք պահանջում են կառավարության խոստացած նոր բնակարանները։ «Եթե այս շենքի անկյունները չլինի, շենքը երկու մասի բաժանված լինի, այդ շենքը էլ ինչի՞ է ենթակա, ոչ մի բանի»,- նշեց Համլետ Խաչատրյանը։ Բնակիչների խոսքերով՝ իրենք զրկված են տարրական կենցաղային պայմաններից: Շենքում նույնիսկ բնական գազն է արգելված։ Լենուղի համայնքի այս բնակիչները նույնիսկ պատրաստ են որպես փոխհատուցում գումար վերցնել կառավարությունից եւ սեփական ուժերով տուն կառուցել։ Այս մարդիկ նույնիսկ չեն համարձակվում ամուսնացնել իրենց երեխաներին. «Իմ տղան 25 տարեկան է, աղջիկ չեն տալիս, ասում են ինչ տանք, ոչ գազ ունենք, ոչ ջուր ունենք...»,- նշում է Զարուհի Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։