Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրիահայ համայնքը կարող է վերանալ». քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik-qaxaqaget

«Իրաքում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները մեծ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա»,- համոզված է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Ըստ նրա՝ Իրաքում իսլամիստների հաղթանակը կարող է բերել Սիրիայում հայկական համայնքի վերացմանը. «Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ Թուրքիայի ներգրավվածության հիմնական դրդառիթը մեկն է՝ ոչնչացնել տեղի հայ բնակչությանը։ Այդ է պատճառը, որ ահաբեկիչների կողմից գրաված տարածքներում տեղի է ունենում էթնիկ զտում, պղծվում են հայկական եկեղեցիները»։ Պարոն Համբարյանը նկատում է, որ սիրիահայ համայնքի վերացումը վնաս է ոչ միայն Հայաստանին, այլ նաև քրիստոնյա աշխարհին. «Հայերն այն փոքրաթիվ քրիստոնյա ազգերից են, որոնք ներկայացված են Մերձավոր Արևելքում որպես սփյուռք, և համայնքի վերացումը խոշոր հարված է քրիստոնյաներին, միաժամանակ սկսվելու է սիրիահայերի մեծ հոսք Հայաստան, իսկ մեր երկիրը չի կարողանում անգամ սեփական քաղաքացիներին ապահովել սոցիալ-քաղաքական առումով։ Պետք է նաև նշեմ, որ իսլամիստների հաղթանակից հետո Թուրքիայի դիրքերը ամրապնդվելու են ոչ միայն Մերձավոր Արևելքում,այլ նաև արաբական աշխարհում ,ինչը բնավ մեզ ձեռնտու չէ»,- եզրափակեց քաղաքագետը։