Մաքսային միությունն՝ ընդդեմ բարձրակրունկ եւ անկրունկ կոշիկների (տեսանյութ)
Մաքսային միության երկրներում, հնարավոր է, արգելվի բարձրակրունկ կոշիկների, ինչպես նաեւ բոլորովին առանց կրունկի կոշիկների ներմուծումը, քանի որ, ըստ մասնագետների, դրանք վնասում են մարդու առողջությունը. խնդիրներ են առաջանում ողնաշարի, ներքին օրգանների, մինչեւ անգամ գլխուղեղի հետ։ Ընդ որում, սա վերաբերում է նաեւ տղամարդկանց, որոնք համատարած հարթաթաթությամբ են տառապում, ինչը բանակ զորակոչվելիս խնդիրներ է առաջացնում։ Այս մասին իմանում ենք «Իզվեստիա»-ից։ ՌԴ պետդումայի Ստորին պալատի պատգամավոր Օլեգ Միխեեւը նշել է, որ ՌԴ բնակչության 40 տոկոսը հարթաթաթություն ունի, իսկ նորակոչիկների մեջ գրեթե անհնար է գտնել մեկին, ով չունի այդ խնդիրը։ Եվ այս ամենը՝ անկրունկ կոշիկների պատճառով։ Մաքսային միության կանոնակարգը սահմանում է չափորոշիչներ կոշիկների համար՝ հաշվի առնելով ջրակայունությունը, քիմիական բաղադրությունը եւ այլն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են այս բոլոր առաջարկները։ Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ էլ Մաքսային միության տարածք արգելվեց ներմուծել ժանյակավոր ներքնազգեստ, որ չէր համապատասխանում որոշակի չափորոշիչների, ինչն իհարկե, ոչ միանշանակ էր ընդունվել հանձնաժողովականների կողմից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում