Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանն այդքան ֆիքստուլ չի, ինչքան Ամերիկան» (տեսանյութ)

Քաղաքականություն
13b524c79fd4885a37d2c5f4190407d9

Ինչո՞ւ է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքը մեծ։ «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամներն այսօր Հայաստանում Ամերիկայի դեսպանատան մոտ էին դեռեւս 2013թ-ին իրենց բարձրացրած հարցի պատասխանը ստանալու համար։ Մինչ օրս նրանք չեն կարողանում պարզել, թե օրինական հիմքերով քանի՞ հեկտար տարածք է տրամադրվել ամերիկացիներին։ Թե ինչու շարժումը հենց Եվրասիական միություն մտնելու շեմին իրենց անպատասխան նամակի մասին հիշեց՝ այդպես էլ պարզ չդարձավ։ Հստակ է մի բան՝ նրանք գտնում են, որ ԱՄՆ դեսպանատունը մեր երկրում ավելի փոքր տարածք պետք է զբաղեցնի։ Գագիկ Հակոբյանը, ով իրեն ռուսամետ է համարում, համոզված է՝ Ռուսաստանի դեսպանատունը նման քայլ իրեն թույլ չէր տա. «Ռուսաստանը տենց սխալ բան չէր անի, նա ֆիքստուլ չի, համեստ մարդիկ են։ Ամերիկան ա, որ սաղին խառնում ա»։ Իսկ ինչպե՞ս է ՌԴ-ն իրեն թույլ տալիս միլիոնների հասնող զենք վաճառել մեր հակառակորդին՝ Ադրբեջանին։ Եվրասիական միություն ձգտող այս քաղաքացիները չունեն հարցի պատասխանը։ Ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել՝ իրենք ուսումնասիրել են միայն Ամերիկայի դեսպանատան տարածքը։ Մյուսների հետ գործ չունեն։ Նախաձեռնության անդամներին ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր երկար չսպասեցրին։ Նրանց ընդառաջ եկան դեսպանատան աշխատակիցները՝ խոստանալով քննարկել նամակը և պատասխանել։ Միության անդամները շնորհակալություն հայտնեցին ՝ հայտարարելով. «Հեռանում ենք, ինչպես որ եկել ենք, ընկերնե՛ր»։