Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի մասով սխալ դասը շարունակում է կրկնվել. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bf980c74f7fc25b2c09ef6ba188a59c0

Պարտադիր կուտակայինը կառավարությունը չեղյալ է համարում։ Հուլիսի 1-ից պետական համակարգի աշխատողները կմուծեն պարտադիր սոցիալական վճար։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում է. «Սոցիալական վճարի դրույքաչափը նախատեսվում է 5 տոկոս, սահմանվում է առավելագույն շեմ՝ 500 հազար դրամ աշխատավարձի համար։ Բոլոր քաղաքացիների համար առավելագույնը 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից»։ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր տեղը չի գտնում պարտադիր կուտակայինը հարկատեսակ կամ սոցիալական վճար դարձնելու կառավարության բառախաղերի պատճառով. «Շատ զայրացած եմ, վատ բաներ կասեմ»։ Ի՞նչ տարբերություն՝ սոցիալական վճա՞ր, թե պարտադիր կուտակային։ Դրանից վերջինիս էությունը չի փոխվում։ Պարոն Մինասյանը զգուշացնում է այս կառավարությանը՝ դուք դասեր չեք քաղել նախորդ կառավարության սխալներից. «Բայց ես տեսնում եմ, որ կուտակայինի մասով սխալ դասը շարունակում է կրկնվել, ինչը վատ հետեւանքների կբերի»։ Սոցիալական վճար ձեւակերպումը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին էլ չի համոզել, դրանից ժողովրդի գրպանը մտնելու էությունը չի փոխվել, սակայն այնպես չէ, որ այլ բան էին սպասում Հովիկ Աբրահամյանի կառավարությունից. «Որ մեր ճնշման տակ ինչ-որ զիջումների կգնան, ես դրա մեջ չեմ էլ կասկածում ու շատ դրական եմ համարում, որովհետեւ ժողովուրդը կզգա եւ սեփական ուժը եւ քառյակի հնարավորությունները»։ Կառավարությունն այսօր որոշել է 50 տոկոսով նվազեցնել ճանապարհային երթեւեկության խախտումների համար գանձվելիք տուգանքների չափը։ Դա քառյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին չի ոգեւորում՝ կիսատ քայլ է։ Այս պահի դրությամբ նա արձանագրում է, որ 12 կետերից ոչ մեկը բացարձակապես կատարված չեն։