Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրիին հասցված վնասը հայտնի չէ

Քաղաքականություն
mexri

Առայժմ հայտնի չեն երեկ Մեղրիում տեղացած հորդառատ անձրեւի վնասները։ Սյունիքի մարզպետարանի մասնագետներն այսօր այցելել են Մեղրի։ Երեկ Մեղրիում ավելի քան 45 րոպե տևողությամբ հորդ անձրև է տեղացել՝ հեղեղելով քաղաքի բոլոր փողոցներն ու բակերը։ Ինչպես իրենք մեղրեցիներն են ասում՝ ոչ մի մարդ չի համարձակվել քիթն անգամ դուրս հանել տնից, քանի որ անձրևը ուղեկցվել է ուժեղ քամիով։ Մեղրիի «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Հարությունյանը «Ա1+»-ը հայտնում է, որ վնաս է հասցվել թե փողոցներին, թե բանջարանոցներին։