Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետի թեկնածուն ցանկացել է, որ իրեն ճանաչեն հաղթող

Քաղաքականություն
d2dc04d2a393ce80aa659a35f48d30b9

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Հախումյանի վստահված անձ Սեւակ Ղազարյանի դիմումի հիման վրա է համայնքում հունիսի 8-ին տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչվել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ԸԸՀ դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի թեկնածուի վստահված անձը՝ պահանջով կամ ընտրություններն անվավեր ճանաչել, կամ Անդրանիկ Հախումյանին ընտրություններում ճանաչել հաղթող։ Հունիսի 8-ին երկու թեկնածուները՝ թե ՀՀԿ-ական գյուղապետ Մեժլում Իսրայելյանը եւ թե անկուսակցական Անդրանիկ Հախումյանը, ստացել էին հավասար քվեներ՝ յուրաքանչյուրը 61 ձայն։ Մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր։ Այս համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 29-ին։