A
A
Լավագույնն առայժմ Սերգեյ Մովսեսյանն է
Դուբայում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենա 6-10-րդ տուրերի պարտիաները: Հայաստանի չորս մասնակիցներից առավել հաջող է մեկնարկել գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, որը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը: Այսօր նա սպիտակներով կմրցի Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մաքսիմ Վիշյե-Լագրավի հետ: Լեւոն Արոնյանը, որը 3 միավորով 44-րդ տեղում է 7 6-րդ տուրում քննության կենթարկի ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւին: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ունի 2,5 միավոր, իսկ Զավեն Անդրիասյանը` 1,5: