Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլենդելի հետ քույր քաղաք դառնալու փաթեթ է ներկայացվել

Քաղաքականություն
glendale

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Հանդիպման մեկնարկին, որին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Սամվել Բալասանյանը ողջունեց բարձրաստիճան հյուրին Գյումրի կատարած իր այցի համար և հույս հայտնեց, որ այն կխթանի Գյումրու և Գլենդելի միջև հարաբերությունների խորացմանը: Պատասխան խոսքում Գլենդելի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձամբ շատ է կարևորում Գյումրի քաղաքի դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում: Ըստ Զարեհ Սինանյանի, Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության սերտացումը իրատեսական է: Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ հռչակելու մասին փաթեթ ներկայացրեց իր գործընկերոջը՝ ուսումնասիրության և առաջարկներ ներկայացնելու համար: