Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեսաբն ազատագրված է, սակայն՝ ծայրահեղ ծանր վիճակում

Քաղաքականություն
qesab

ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեց Քեսաբի ազատագրման կապակցությամբ, սակայն հավելեց, որ Քեսաբը ծայրահեղ վիճակում է. «Ահաբեկիչներն արդեն փախուստի են դիմել թուրքական սահմաններ, սակայն փախնելուց առաջ բոլոր հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները քանդել են»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ամենամեծ կորուստներն արձանագրվել են հենց Քեսաբի կենտրոնում. «Այնտեղ մինչև հիմա կան տներ, որ այրվում են, բացի այդ այրված վիճակում են նաև հայկական եկեղեցիները, նույնիսկ գերեզմաններն են քանդել: Ես մեկ ժամ առաջ խոսել եմ Քեսաբի հայերի հետ, կապը շատ վատ էր, ոչ հոսանք կա, ոչ էլ ջուր»: Բանախոսը տեղեկացրեց, որ Քեսաբի ազատագրմանը մասնակցել է նաեւ հայ երիտասարդներ։ Վազգեն Մեսրոպյանը նաև ավելացրեց, որ երեկվանից քեսաբահայության մեծ մասը տեղափոխվել է բնակավայր. «Նույնիսկ Հայաստանից երեք ընտանիք տեղափոխվեց Քեսաբ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավիճակը լարված է մնում Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում. «Նոր գյուղը ամայի մի շրջան է դարձել, անընդհատ ռմբակոծվում է: Շատ ահավոր է վիճակը, ջրի խնդիրը չի լուծվել, հոսանք չկա, այսօրվա դրությամբ մենք Քեսաբը ազատագրեցինք, տարոսը, ես կասեմ, Հալեպին»: