Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուտակայինը քաղաքացիներին բաժանել է երկու մասի» (տեսանյութ)

Քաղաքականություն
timthumb.php_1

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում է փաստաթղթային դաշտում. «Ա1+»-ին ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ նախաձեռնությունն այժմ աշխատում է այն քաղաքացիների հետ, ովքեր պատրաստվում են կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ Կենսաթոշակային կուտակային համակարգը քաղաքացիներին բաժանել է երկու մասի: «Կառավարությունը խնդրին տվել է միջանկյալ լուծում. մի կողմից լուծվում է մարդկանց մի մասի խնդիրը, ովքեր պայքարում են, իսկ մյուսներին ճնշումների միջոցով ստիպում են ենթարկվել համակարգին, այսինքն` գործում է «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»՝ վարչապետի մոտեցումը»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը: