Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շումախերը դուրս եկավ կոմայից

Հասարակություն
shumaxer

«Ֆորմուլա 1» դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից եւ Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն։ Այսօր պաշտոնապես հայտնել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կենը։ Այս մասին փոխանցում է միջազգային մամուլը։ «Շումախերը այլեւս կոմայի մեջ չէ։ Նա հիմա մի բժշկական կենտրոնում վերականգնողական բուժում է ստանում։ Միխայելի ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց , ովքեր այս ընթացքում աջակցել ու օգնել են նրան».-ասել է նա։ Որտեղ է այս պահին բուժվում աշխարհի յոթակի չեմպիոնը, հատնի չէ։ Ոչ պաշտոնական տվյալներով ՝ Շվեյցարիայում։ Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին գերմանացի ավտոարշավորդը Ֆրանսիայում դահուկասպորտով զբաղվելիս գլխով հարվածել էր քարին եւ ստացել ծանր մարմնական վնասվածքներ, ինչի արդյունքում, ամիսներ շարունակ գտնվում էր կոմայում։ Ի դեպ, ըստ բժիշկների կանխատեսումների, եթե անգամ Շումախերը ողջ մնա, ապա գլխուղեղի ստացած վնասվածքների հետեւանքները կմնան մինչեւ կյանքի վերջ։