A
A
Ստամբուլում հայ է սպանվել. Ermenihaber.am
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում հունիսի 14-ի երեկոյան տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով անհայտ անձինք դանակահարել և մարմնական վնասվածք են պատճառել երեք հայի, որոնցից մեկը մահացել է: Թուրքական «TRT հաբեր» լրատվականը տեղեկացնում է, որ սպանվածը 36-ամյա Համբարձում Հարությունյանն է, ով մահացել է հենց դեպքի վայրում: Նրա որդին` 11-ամյա Գառնիկ Համբարձումյանը և ընկերը` 30-ամյա Մարտինը (ազգանունը նշված չէ) դանակահարվել են: Վիրավորները շտապ հոսպիտալացվել են: Ավելին՝ այստեղ