Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում ՀՀ պատվիրակության դեմ բողոքել են. epress.am

Քաղաքականություն
baku11

Այսօր Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» (Rose-Roth) սեմինարի ընթացքում ղարաբաղյան հակամարտության թեմայի շուրջ վիճաբանել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների անդամները։ Այս մասին հայտնում է Contact.az-ը՝ հղում կատարելով Turan գործակալությանը։ Հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները՝ Ռիչարդ Կիրակոսյանն ու Թևան Պողոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինի կիրառումն ընդունելի չէ։ Նրանց խոսքով՝ Ղարաբաղում տեղի է ունեցել «ժողովրդական շարժում» և «քաղաքացիների իրավունքների ոտնահարմանն ուղղված դիմակայություն», հետևաբար, Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին չի կարելի խոսել։ Հայաստանի ներկայացուցիները նաև նշել են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Զիյաֆեթ Ասքերովը, Սիյավուշ Նովրուզովն ու Զահիդ Օրուջը հայտարարել են, որ Հայաստանն «ուղղակիորեն կապ ունի ագրեսիայի հետ», ինչի մասին վկայում են ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք հայկական կողմն անտեսում է։ Ավելին՝այստեղ Լուսանկարը՝ սկզբնաղբյուր կայքի   richard   richard1   richard2