Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկել եք կոնֆերանսը խանգարե՞ք». պաշտոնյային դուր չեկավ լրագրողների դիտարկումը (տեսանյութ)

Քաղաքականություն
eVdtjOwST5E

Այսօր Երեւանում տեղի ունեցավ համաժողով, որն ընթացավ ռուսերեն` առանց գրավոր կամ բանավոր զուգահեռ թարգմանության: Էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանին վրդովեցրեց այս դիտարկումը. «Ես որ մասնակցել եմ այդ օրենքի մշակմանը, շատ կներեք, դուք չգիտեմ որտեղ էիք: «Լեզվի մասին» օրենքը գնացեք ուրիշ տեղ պաշտպանեք»: Նա հայտարարեց, որ ՄՄ-ի հետ ունենք պայմանագիր, ըստ որի` աշխատանքային լեզուն պետք է լինի ռուսերենը. «Դուք հայերեն եք գնալու այնտեղ խոսեք.... չէ, ես ձեզ եմ հարցնում` հայերենով եք խոսելո՞ւ: Ձեր նպատակն ի՞նչն էր. որ գաք, կոնֆերանսը խանգարե՞ք»: