Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրահա կմեկնի նաեւ ընդդիմությունը

Պաշտոնական
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնախագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտգործնախարարի հետ: Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համագործակցության ակտիվացման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ: