Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես Նյու Յորքում

Հասարակություն
081ecc2adbd367fafa704b3a1aebaacd

Նյու Յորքի հանրահայտ Ժիլբեր Ալբերտի ցուցասրահում բացվելու է խորհրդային ռեժիսոր, հայազգի Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես: Այն նվիրված է Արևմուտքում մեծ համբավ ունեցող կինեմատոգրաֆիստի ծննդյան 90- ամյա հոբելյանին: Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված ցուցահանդես կանցկացվի Նյու Յորքում կիրակի օրը բացված ռուսական մշակույթի «Մեր ժառանգությունը» խորագրով փառատոնի շրջանակներում, որի մասնակիցները հուսով են, որ մշակույթը կնպաստի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղ հարաբերությունների պահպանմանը։ Ռուսական մշակույթի փառատոնը բացվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի Եգիպտական դահլիճում: Փառատոնի մասնակիցներին բացման արարողության ընթացքում ողջունել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող Ռուս-ամերիկյան հիմնադրամի կողմից այս տարի արդեն 12-րդ անգամ անցկացվող ամենամյա փառատոնի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և Ռուսաստանի հետ կապված մշակութային այլ ներկայացումներ:  Ամերիկայի ձայն