Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեյցարիան հաղթանակ կորզեց վերջին րոպեին

Սպորտ
sport

Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն առայժմ անցնում են անհաշտ պայքարում: Մրցումների 4-րդ օրվա կայացած հանդիպումները նույնպես արդյունավետ ստացվեցին: Շվեյցարիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Էկվադորի ընտրանու նկատմամբ` 2:1, ընդ որում շվեյցարացիները վճռորոշ գոլը խփեցին խաղի վերջին րոպեին: Առաջնության ֆավորիտներից Ֆրանսիայի ազգային թիմն իր բարձր կարգի հաշվին հեշտությամբ հաղթահարեց Հոնդուրասի հավաքականի արգելքը` 3:0: Մրցաշարի մյուս ֆավորիտ Արգենտինան մեծ դժվարությամբ հաղթեց առաջնության նորեկ Բոսնիային` 2:1: Այսօր տեղի կունենան հերթական երեք հանդիպումները: Նախ հարաբերությունները կպարզեն G խմբի ֆավորիտները` Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Այնուհետեւ կմրցեն F խմբում հանդես եկող Իրանն ու Նիգերիան: Օրը կավարտվի G խմբի Գանա – ԱՄՆ հանդիպումով: Հիշեցնենք, որ հանդիպումներն սկսվում են ժամը 20:00-ին, 23:00-ին եւ 02:00-ին: