Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ ՄՄ-ին». Երթ Երեւանում (տեսանյութ)

Քաղաքականություն
ert

«Ազգային ինքնորոշում» միավորման անդամներն այսօր երթ անցկացրեցին Երևանում: Երթի մասնակիցները «Ոչ ՄՄ»-ին, «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով քայլում էին մայրաքաղաքի փողոցներով` այս կերպ դեմ արտահայտվելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին։ «Մեր ապագան Եվրոպական միությունն է, և այս ռազմավարական նշանակությանը դեմ կանգնել՝ նշանակում է դեմ կանգնել հայ ժողովրդի զարգացմանն ու անվտանգությանը», - նշեց ԱԻՄ նախագահ Պարյուր Հայրիկյանը: ԱԻՄ-ականներն ասում էին, որ չեն ուզում ապրել բռնատիրական երկրում և հենց այս նպատակով էլ այսօր դուրս են եկել փողոց։ «Մենք չենք ուզում, որ արտագաղթ լինի, եւ ուզում ենք, որ Հայաստանում բոլորը պաշտպանված լինեն», - ասաց երթի արթիկցի մասնակիցը: «Մենք ուզում ենք ապրել համաշխարհային քաղաքակրթության մեջ և ոչ թե բռնատիրական երկրում», - ավելացրեց երթի մեկ այլ մասնակից։