Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենց տեսնի Կիսելյովին՝ կասի (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar00001

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի ՀՀ խորհրդարանում արած դիտարկումը, թե Հայաստանում ռուսաց լեզուն հետընթաց է ապրում. սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մասամբ ճիշտ է համարում: Նա հիշեցնում է, մեր երկրում զբոսաշրջիկների զգալի մասը հենց Ռուսաստանից կամ Եվրոպայից են գալիս, և եթե տաքսու վարորդը չգիտի անգլերեն, գոնե պետք է ռուսերեն իմանա: «Ֆրանսիացիները անգլերեն չեն սիրում, ոնց որ մենք վրացերենը կամ թուրքերենը, բայք քանի որ Ֆրանսիա տարեկան միլիոնավոր տուրիստներ են գալիս, հիմնականում անգլիալեզու երկրներից, սպասարկող խավը պետք է անգլերեն իմանա, և նրանք ստիպված սովորեցին անգլերեն»- ասում է սոցիոլոգը: Ահարոն Ադիբեկյանին, սակայն, դուր չի եկել Կիսելյովի խոսքերի ձևաչափը, նա դրանք համում է ոչ թե բարեկամին եղբայրաբար արած խորհուրդ, այլ «մեծ եղբոր թելադրանք»: Սոցիոլոգը վստահեցնում է առաջին իսկ հնարավոր հանդիպման ժամանակ այդ ամենը կասի անձամբ ռուս լրագրողին: Ավելին` տեսանյութում