Մարզահամերգային համալիրի գինը կրկին իջեցրին. Փաստինֆո
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հերթական` արդեն 3-րդ աճուրդը կհայտարարվի հունիսի 17-ին, քանի որ, ըստ օրենքի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, ծառայության պաշտոնական կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցում»: Ի դեպ, Ռիմա Եգանյանը նաև նշեց, որ հունիսի 17-ին հայտարավող աճուրդում ՄՀՀ մեկնարկային գինը կիջեցվի ևս 10 տոկոսով, ինչպես դա արվեց նախորդ աճուրդի ժամանակ: Դա, ի դեպ, նույնպես օրենքի պահանջ է. յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդի համար հայտարարվող մեկնարկային գինը պետք է 10 %-ով ցածր լինի նախորդ աճուրդում հայտարարված գնից: Մանրամասներն այստեղ