Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը»` Հայաստանի 2014թ չեմպիոն

Սպորտ
503029ff930f81e6b8df40e589fe26bc

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր ավարտվեց տղամարդկանց շախմատի Հայաստանի ակումբային 9-րդ առաջնությունը:   Չեմպիոնի կոչումը նվաճեց «Փյունիկը», որը 5 խաղում տարավ 5 հաղթանակ, վաստակեց 10 միավոր եւ վստահ զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ հորիզոնականը 8 միավորով զբաղեցրեց ՊՆ ԲԿՄԱ-ն, որը վերջին տուրում 3,5:2,5 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակցին` ՖԻՄԱ-ին: Մրցանակային երրորդ տեղը բաժին հասավ Շախմատի ակադեմիայի թիմին:   Հավելենք, որ «Փյունիկն» ու ՊՆ ԲԿՄԱ-ն իրավունք ստացան մասնակցելու սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությանը: