Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական խորհրդատվություններ

Պաշտոնական

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից` Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: