Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ պարզ էին ու շիտակ, դրա համար ապրելը հեշտ էր» (տեսանյութ)

Մարզեր
kjanq

Աշխարհից կտրված Ահնիձորում հյուրեր հազվադեպ են լինում: Սակայն բավական է մեկ անգամ լինել Լոռվա այս գողտրիկ անկյունում, հասկանալու համար, թե որքան գրկաբաց են ընդունում գյուղ այցելած յուրաքանչյուր մարդու։ Հատկապես տարեց գյուղացիներից շատ բան կարելի է լսել ու սովորել։Զավեն պապը 50 տարի է` Ահնիձորի հովիվներից է։ «Լավ օրից չի եղել սարի ճամփան բռնելու ցանկությունը, բայց դե գյուղի տղան էլ ուրիշ ի՞նչ պիտի աներ»,- ասում է նա։