Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Վոլոդյա Ավետիսյանի նիստի ժամանակ. Դատավորը լքեց դահլիճը

Հասարակություն
Volodya-Avetisyanj

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր իրավիճակը կրկին լարվեց։ Չնայած այն հանգամանքին, որ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը ի սկզբանե խնդրել էր լուռ լինել, որպեսզի շուտ ավարտվի դատական նիստը, այնուամենայնիվ, նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Միջադեպը տեղի ունեցավ այն պահին, երբ մեղադրողը ընթերցում էր Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսազանգի սղագրությունը։ Այդ ընթացքում քաղաքացիներից մեկը քմծիծաղ տվեց, որը զայրացրեց Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ Վերջինս հորդորեց քաղաքացուն ներկայանալ՝ ասելով. «Նա թող չթաքնվի կանանց փեշի հետեւում»։ Այդ խոսքերը զայրացրին ազատամարտիկներին, ովքեր աղմուկ բարձրացրին՝ պահանջելով դատավորից ներողություն խնդրել։ Դատավորը լքեց նիստերի դահլիճը՝ կարգադրիչներին կոչ անելով, որպեսզի քաղաքացիներին դահլիճից դուրս հրավիրեն։