Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տանիքը հիշեցնում է իր մասին, երբ անձրև է գալիս (տեսանյութ)

Մարզեր
taniq

Կապանի մի շարք թաղամասերի բարձրահարկերի տանիքները ծայրահեղ վիճակում են։ Որքան էլ զարմանալի է, դրանց մասին բնակիչներն ահազանգում են անձրևից անձրեւ։ Կապանի Երկաթուղայինների 11 շենքի վերջին հարկի բոլոր բնակիչներին համաքաղաքացիներն արդեն դեմքերով են ճանաչում։ Տեղումներից հետո այս մարդիկ հայտնվում են տեղական հեռուստաընկերությունների էկրաններին, հիշեցնում իրենց խնդրի մասին՝ մինչեւ հաջորդ անձրեւը։ Լուսիկ Սարուխանյանի տան պատերի ճաքերը թեեւ գնալով խորանում են, սակայն նա դեռ հույսը չի կորցրել։