Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3,7 մլն դոլարի վնաս՝ «Եվրատեսիլ 2014» -ն անցկացրած Կոպենհագենին

Հասարակություն
aram

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը, որն այս տարի մայիսի 6-10-ն անցկացվեց Դանիայում, 3,7 մլն դոլարի վնաս է հասցրել կազմակերպիչներին։ «Իտառ տասսը», հղում անելով «Մետրո» թերթին, գրում է, որ «Beautiful Copenhagen » տուրիստական գործակալությունն է նման վերջնահաշիվ ներկայացրել մրցույթի տնօրենների խորհրդին։ Կորուստները փոքր- ինչ մեղմելու նպատակով Եվրատեսիլի կազմակերպիչներն այժմ, ցայտնոտի մեջ ընկած, գնորդներ են փնտրում միջոցառումից մնացած տեխնիկան վաճառելու համար։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014»-ին հաղթող ճանաչվեց Ավստրիացի տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրտսը։ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն չորրորդն էր։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում