Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողները արյուն կհանձնեն

Պաշտոնական
4627151392880007

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցել է միջազգային մարդասիրական նախաձեռնություններին: Պաշտպանական գերատեսչության որդեգրած նման քաղաքականությունը հասարակության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է: Ի հաստատումն վերոնշյալի` հունիսի 14-ին նշվող Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է հերթական ակցիան. կամավորության սկզբունքով արյուն հանձնել և ներդրում ունենալ հիվանդներին օգնելու գործում: Նախաձեռնությունն իրականացվելու է ըստ փուլերի: Առաջին փուլը կիրականացվի ս.թ. հունիսի 13-ին` Երևանի Արյունաբանական կենտրոնում: