A
A
Փոթորկի, պտտահողմի մասին լուրերը չափազանցված են
Այս օրերին մոտալուտ փոթորկի մասին խոսակցությունները չեն դադարում։ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ պաշտոնապես որևէ տեղեկություն չունեն. «Միայն գիտենք, որ առանձնակի վայրերում երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 կմ/վրկ»։ ԱԻՆ պաշտոնական կայքէջից ավելի ուշ տեղեկացանք, որ հունիսի 12-ին հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված է սևծովյան ցիկլոնի ազդեցությամբ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին հատվածներում հավանական է կարկուտ: Փոթորիկներ, պտտահողմեր ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից այսօր հանրապետությունում չեն կանխատեսվում: