Վայոց Ձորի մարզպետը՝ Արխանգելսկում
Հունիսի 9-11-ը ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի հրավերով՝ Արխանգելսկում էր գտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը` Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ: Հունիսի 10-ի առավոտյան հայաստանյան պատվիրակությունը հանդիպեց Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի և նահանգային իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Արխանգելսկի նահանգի և Վայոց Ձորի մարզի գործարար և մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ հարցեր: Հանդիպումից հետո Արխանգելսկի Ուսպենսկի Սուրբ Աստվածամոր տաճարի առջև տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը և մետրոպոլիտ Դանիիլը: Այնուհետև պատվիրակության անդամները մասնակցեցին վեցերորդ Հյուսիսային միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։ ԱԳՆ