Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները հաջող են մեկնարկել

Սպորտ
sport-chess1

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Բուլղարիայում անցկացվող «Ոսկե Ավազներ» անվանումը կրող ավանդական շախմատի միջազգային խոշոր մրցաշարում: Կայացած երկու տուրերից հետո երկուական հաղթանակ են տարել մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը։ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը ունի 1,5 միավոր, իսկ առաջին կարգային Վլադիմիր Պողոսյանը՝ 1։ Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանի կմրցի Նորվեգիայի ներկայացուցիչ Թարի Արյանի հետ։ Վլադիմիր Հակոբյանի մրցակիցն է ռուսաստանցի Եվգենի Կալեգինը, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանինը՝ բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովը։