Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնագրայինի պետը փոխվեց

Քաղաքականություն
fc106b823adad68be193bc334cf99003

Կադրային փոփոխություն  ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության համակարգում. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Ոստիկանության մամլո ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին՝ նոր պետ է նշանակվել Միշա Սարդարյանը: Նորայր Մուրադխանյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ։