Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հետեւանքների կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tGM2xtWhzFA

Հերթական հարվածը` ՀՀ քաղաքացու գրպանին. այս անգամ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով։ Եթե որոշումը կայացվի, նախկին 38 դրամի փոխարեն քաղաքացին պետք է էլեկտրաէներգիայի համար վճարի 41,85 դրամ։ Թանկացման հիմնավորումն ավելի քան համոզիչ չէ։ Ըստ պաշտոնական վարկածի՝ էներգետիկ համակարգում 20մլրդ դրամի ճգնաժամ է առաջացել, որը, չգիտես ինչու, պետք է լուծվի շարքային սպառողի հաշվին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցնում է՝ հանձնաժողովը նաեւ սպառողի մասին է մտածել. «Ու լավ ենք մտածել, ու ասեմ՝ եթե նրանց հայտերը կարդաք ըստ ծախսային հոդվածների, կտեսնեք, որ չհիմնավորվածները մենք մերժել ենք»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները երեկ հանդիպել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ։ Մեկ տարվա ընթացքում 40 տոկոս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը նրանք անընդունելի են համարում։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում գնաճ է կանխատեսում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա անգամ չի ուզում պատկերացնել, թե ինչ հարված դա կհասցնի ՀՀ քաղաքացուն։ Նա ուսումնասիրում է հանձնաժողովի տրամադրած պարզաբանումները, գումարում է, հանում, սակայն չի հասկանում, թե ինչու է էլեկտրաէներգիայի մեծածախ միջին գինը նախկին 16,4 դրամից դարձել 18,83 դրամ, որը էլեկտրացանցերը նշում են որպես ինքնարժեք։ Ինչպես է այս ամենը մեկնաբանում ժողովուրդը՝ ստորեւ