Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աֆրիկյանների մեղքն այն է, որ երեւանցիներին ջուր նվիրեցին» (տեսանյութ)

Հարցազրույց
ke2yxHMDXZA

«Անգամ երբ Նոր Ջուղայում թուրքերը խաչքարեր էին քանդում, մեր կառավարությունը ձայն չհանեց. ինչի՞ մասին է խոսքը»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց «Պետության կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այսօր էլ նրանք ոչինչ չեն անի Աֆրիկյանների տուն- ակումբը պահպանելու համար. «Իսկ այսօր երիտասարդները, որ ուզում են հուշարձանը պահպանեն Երեւանում, նրանց ուզում են կոտրեն, ջարդեն»։ Պարոն Բաղդասարյանը հիշում է, երբ 2000 թվականին սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, ոչնչացվեցին բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդպես էլ չվերականգնվեցին։ Նույն ճակատագիրն է սպասում նաեւ Աֆրիկյանների տուն- ակումբին՝ համոզված է Սեդրակ Բաղդասարյանը։ «Աֆրիկյանների տունը խանգարում է նրանց, որպեսզի այնտեղ կառուցվի բիզնես- կենտրոն։ Հիմա երեւի Աֆրիկյանների մեղքն այն է, որ երեւանցիներին ջուր նվիրեցին»,- հավելեց նա։