Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը խոստանում է վիրուս դառնալ

Հասարակություն
MHM88538

Չնայած եղանակային պայմանները նպաստավոր չեն, այնումենայնիվ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հավաքվել են ու քիչ առաջ Մատենադարանի մոտից մեկնարկեց հերթական երթն ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի։   Այս անգամ «սեւ ցուցակում» բացի Կրթության, Սոցապ նախարարներից հայտնվել են նաեւ Առողջապահության նախարարը եւ Երեւանի քաղաքապետը։ Վեր պարզելով նրանց լուսանկարները՝ նախաձեռնությունը այս կերպ տեղեկացնում է, որ ստացել է բողոքներ, որ նրանց գլխավորած գերատեսչություններում եւ ենթակա հիմնարկներում աշխատակիցներին արգելվում է հրաժարվել կենսաթոշակային այս համակարգից։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենք ցանկանում են վիրուս դառնալ, այսինքն՝ մարդիկ չվախենան եւ վարակվեն իրենցից, գրեն պարտադիր բաղադրիչից հրաժարվոելու դիմումներ։ Երթը շարժվում է դեպքի Կառավարություն։