Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի թիմը նախընտրում է ձիթայուղ, Պորտուգալիայինը՝ գինի

Սպորտ
sport-rusastan

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը, որը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար հանգրվանել է Բրազիլական Իտու քաղաքի «Սան Ռաֆայելե» հյուրանոցում, իր հետ վերցրել է 120 կգ մակարոնեղեն, 50 կգ պարմեզան տեսակի պանիր եւ 100 շիշ ձիթայուղ, ինչպես նաեւ սաղմոն, տավարի, բադի եւ հնդկահավի միս։ Թիմի խոհարարը հյուրանոցի տիրոջը ներկայացրել է 54 էջանոց ճաշացուցակ։ Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականն իր հետ Բրազիլիա է տարել ութոտնուկի միս, խոզի ականջներ, 48 շիշ պորտվեյն, 200 կգ ձողաձուկ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա Բրազիլիայում, հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը։