Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» կանցկացնի երեք ուսհավաք

Սպորտ
sport-alashkert

Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնության ետնապահ Երեւանի «Ալաշկերտը» նոր մրցաշրջանին պատրաստվելու համար կանցկացնի երեք ուսհավաք։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը մարզումները կվերսկսի հունիսի 16-ին։ Առաջին ուսհավաքը «Ալաշկերտը» կանցկացնի Հանքավանում, հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 4-ը, երկրորդը Թուրքիայում, հուլիսի 7-17-ը, իսկ երրորդը նախատեսված է հուլիսի 22-29-ը, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Ի դեպ, «Ալաշկերտն» ամառային արձակուրդների ժամանակ համալրում է ստացել ոչ թե թիմի, այլ ղեկավար կազմի։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը, իսկ «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ակումբի գործադիր տնօրեն։